Ինչո՞վ կարող ենք օգնել Ձեզ: Գրեք Ձեր հարցը այստեղ:
Արբիտրների Բարձրագույն Դպրոցը ստեղծվել է 2007 թվականին: Դպրոցի գործունեությունը նպատակաուղղված է արբիտրների պատրաստմանը,
վերապատրաստմանը, մասնագիտական որակավորման բարձրացմանը և արբիտրների հեղինակության բարձրացմանը: Դպրոցի ստեղծումը պայմանավորված է գործերի պրոֆեսիոնալ և արագ լուծման համար որակյալ մասնագետներ ունենալու անհրաժեշտությամբ:
Դպրոցը նշված գործունեությունն իրականացնում է՝ սերտորեն համագործակցելով ՀՀ Փաստաբանների Պալատի, ՀՀ Փաստաբանական Դպրոցի և ՀՀ Արդարադատության Ակադեմիայի հետ: