Հավելված՝ Արբիտրների Բարձրագույն Դպրոցի Կառավարման Խորհրդի՝ 16.12.2020 թ. թիվ 20/12 որոշման Խորհրդի նախագահ՝ Աննա Խաչիկյան
1. «Իրավունքի Պաշտպան Միավորում» ՀԿ-ին առընթեր Արբիտրների Բարձրագույն Դպրոցի ուսուցման կազմակերպամ կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է Արբիտրների Բարձրագույն Դպրոցում ուսուցման կազմակերպման, գնահատման համակարգի, ունկնդիրների հաճաոումների գրանցման կազմակերպման, պրակտիկայի ընթացքի և արդյունքների ամփոփման կազմակերպման, քննությունների անցկացմանմ ինչպես նաև ուսումնական գործընթացից բոող այլ հարցեր:
2. Դպրոցում ուսուցումը կազմակերպվում է «Առևտրային Արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով, Դպրոցի կանոնադրությամբ, կարգով ու «Իրավունքի Պաշտպան Միավորում» Հասարակական Կազմակերպության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) ընդունած այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
3. Ծանուցումները կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով՝ ունկնդրի էլեկտրոնային հասցեին ուղարկելու կամ Դպրոցի կայքէջում (www.arbitrs.am) տեղադրելու միջոցով։ Ծանուցումները կհամարվեն պատշաճ ուղարկված ունկնդրի էլեկտրոնային հասցեին Դպրոցի կողմից ուղարկելու կամ Դպրոցի կայքէջում տեղադրելու պահից։
4. Դպրոցում ուսումնառությունը կազմակերպվում է վճարովի հիմունքներով:
5. Ունկնդիրն ուսման վարձը վճարում է Դպրոցի հետ կնքվող ուսումնառության պայմանագրում նշված ժամկետում՝ ուսումը սկսելու պահից 5 օրվա ընթացքում, եթե այլ բան սահմանված չէ ուսումնառության պայմանագրում:
6. 2020թ. Արցախյան պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած ունկնդիրներն օգտվում են ուսման վարձի 50 (հիսուն) տոկոս զեղչից: 2020թ. Արցախյան պատերազմին մասնակցած ունկնդիրներն օգտվում են ուսման վարձի 30 (երեսուն) տոկոս զեղչից:
7. Հաշմանդամություն կամ այլ հատուկ (օժանդակ) կարիքներ ունեցող անձանց ուսումնառության առանձնահատկությունները սահմանվում են Արբիտրների Բարձրագույն Դպրոցի տնօրենի կողմից՝ պահպանելով սույն կարգով նախատեսված ընդհանուր պահանջները (ուսուցման ժամկետ, գնահատական և այլն):
8. Դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է շաբաթվա 3 (երեք) օրերի ընթացքում, ժամը 14:30 – 17:30՝ ցերեկային և 18:30 – 21:30՝ երեկոյան հոսքի համար:
9. Դասընթացների տևողությունը 3 (երեք) ամիս է, որին հաջորդում է պրակտիկայի փուլը: Վերջինս իրականացվում է արբիտրաժային դատարաններում և տևում է 1 (մեկ) ամիս:
10. Պրակտիկայի բարեհաջող ավարտից հետո, ամփոփիչ դրական արդյունքներ ապահովելու դեպքում, ունկնդիրները մասնակցում են ավարտական քննությունների, որոնց տևողությունը 1 (մեկ) ամիս է:
11. Դպրոցում ուսուցման տևողության հաշվարկն իրականցվում է ակադեմիական ժամերով: Մեկ ակադեմիական ժամը սահմանվում է 40 (քառասուն) րոպե: Որպես կանոն՝ մեկ դասաժամը միավորում է 1.5 (մեկ ու կես) կամ 2 (երկու) ակադեմիական ժամ: Դասամիջոցների տևողությունը սահմանվում է 10 րոպե:
12. Դպրոցում դասընթացներն անցկացվում են ուսումնական ծրագրերին (այսուհետև նաև՝ ուսումնական պլան) և առարկայական ծրագրերին համապատասխան՝ ըստ հաստատված դասացուցակի:
13. Դասացուցակը հաստատվում է ոչ ուշ, քան ուսումնական պլանով նախատեսված դասընթացներն սկսելուց 3 (երեք) օր առաջ և հրապարակվում Դպրոցի պաշտոնական կայքում (www.arbitrs.am):
14. Դասացուցակը կարող է հաստատվել ըստ ուսումնական փուլերի կամ շաբաթական միջակայքով:
15. Դասացուցակը հաստատում և դրանցում փոփոխություններ է կատարում Տնօրենը կամ վերջինիս հանձնարարությամբ ուսումնական մասի պատասխանատուն:
16. Առարկայական ծրագրերը հաստատվում են տնօրենի կողմից:
17. Քննությունների ժամանակացույցը դասացուցակի տեսքով տրամադրվում է ունկնդիրներին քննությունից առնվազն 3 (երեք) օր առաջ:
18. Արտակարգ դեպքերում՝ արտակարգ դրության, ռազմական դրության, համաճարակի (անմիջական սպառնալիքի կամ դրա կանխման) կամ արտակարգ բնույթ կրող այլ անկանխելի պատճառով անձանց տեղաշարժի կամ անմիջական շփումների սահմանափակումների դեպքում, ուսուցումը կարող է իրականացվել հեռավար (դիստանցիոն) կարգով, որի առանձնահատկությունները սահմանվում են Դպրոցի տնօրենի հրամանով:
19. Հեռավար (դիստանցիոն) ուսուցումն իրականացվում է ընդհանուր կարգով՝ հաշվի առնելով սույն գլխով սահմանված առանձնահատկությունները:
20. Հեռավար (դիստանցիոն) ուսուցումը համակարգված ուսուցման ձև է, երբ ուսուցման գործընթացում ունկնդրի և դասախոսի միջև անմիջական և ոչ անմիջական կապն իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով:
21. Հեռավար (դիստանցիոն) ուսուցման կիրառման նպատակն ունկնդիրներին բնակության վայրերում առարկայական ծրագրերի յուրացման հնարավորթյուն ընձեռելն է:
22. Հեռավար ուսուցման հիմքը կազմում են ինտերնետ և հեռահաղորդակցային տեխնոլոգիաները:
23. Հեռավար ուսուցման ուսումնառությունն իրականացվում է հետևյալ ձևերով`
a. դասախոսի և ունկնդրի՝ էլեկտրոնային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդակցման միջոցով,
b. հեռավար հարթակում ներբեռնված դասընթացներն ուսումնասիրելու միջոցով
24. Հեռավար (դիստանցիոն) ուսուցման ձևով դասավանդվող առարկաները (թեմաները) որոշվում են՝
25. հաշվի առնելով այդ եղանակով դասավանդման արդյունավետությունը:
26. Դպրոցն իրավասու է որոշակի դասընթացներ, ինչպես նաև դատախաղեր և այլ միջոցառումներ կազմակերպել տեղում՝ առկա եղանակով, ոնոց հեռավար կարգով ուսուցում անցնող ունկնդիրների մասնակցությունը պարտադիր է:
27. Դպրոցն իրավասու է կրթական գործընթացի արդյունքների, ունկնդիրների հաճախումների հաշվառումը և հեռավար ուսուցման հետ կապված այլ փաստաթղթաշրջանառությունն իրականացնել էլեկտրոնային տարբերակով:
28. Հեռավար ուսուցմամբ կրթական ծրագրերի իրականցման ժամանակ Դպրոցը սահմանում է հեռավար հարթակի, տեղեկատվական բազայի (ռեսուրսների) օգտագործման կարգն ու ձևը:
29. Հեռավար ուսուցման ձևով դասավանդվող առարկաների ժամաքանակն ու նյութի ծավալը կարող է տարբերվել առկա եղանակով դասավանդվող նույն առարկայի ծավալից՝ ապահովելով բովանդակային հավասարակշռությունը:
30. Ունկնդիրները դպրոցից պարբերաբար ստանում են ուսումնական պլանով տվյալ առարկայի ինքնուրույն ուսումնասիրության համար ամհրաժեշտ ուսումնամեթոդական փաստաթղթերի փաթեթներ, որոնք տրամադրվում են թղթային կամ էլեկտրոնային տեսքով:
31. Դասերին հաճախումների գրանցումը կատարվում է էլեկտրոնային հաշվառման համակարգի միջոցով: Յուրաքանչյուր ունկնդիր իր հաճախումը հաստատում է անձամբ, նույնականացման քարտի միջոցով (“առաջին գրանցումը՝ մուտք, հաջորդը՝ ելք” սկզբունքով), որի տվյալները գրանցվում են էլեկտրոնային հաճախումների համակարգում: Ունկնդիրները պարտավոր են հանձնել նույնականացման քարտերը Դպրոցին դասընթացի ավարտից հետո: Քարտը կորցնելու դեպքում ունկնդիրը վճարում է տույժ ՝ 5000 ՀՀ դրամի չափով, և Դպրոցը նրան տրամադրում է նորը:
32. Դասերի հաճախումների գրանցումը կարող է կատարվել պարզ թղթային եղանակով՝ էլեկտրոնային հաշվառման համակարգի չգործելու կամ անհրաժեշտ այլ դեպքերում:
33. Անկախ հաշվառման համակարգում ունկնդրի մուտքի կամ ելքի գրանցման առկայությունից՝ տվյալ դասաժամի համար արձանագրվում է ունկնդրի բացակայություն, եթե հոստատվում է, որ ունկնդիրը ներկա չի գտնվել տվյալ դասաժամին:
34. Բացակայությունը հարգելի համարվելու համար ունկնդիրը պարտավոր է ներկայացնել դիմում, որում պետք է ներկայացվեն համապատասխան հիմնավորումներ և կցվեն համապատասխան փաստաթղթեր:
35. Ընթացիկ քննությունն անցկացվում է ուսումնական պլանով նախատեսված քննաշրջանում՝ առարկայական ծրագրերով նախատեսված կարգով։
36. Արտակարգ դեպքերում՝ արտակարգ դրության, ռազմական դրության, համաճարակի (անմիջական սպառնալիքի կամ դրա կանխման) կամ արտակարգ բնույթ կրող այլ անկանխելի պատճառով անձանց տեղաշարժի կամ անմիջական շփումների սահմանափակումների դեպքում, քննությունները կարող են իրականացվել հեռավար եղանակով` պահպանելով ակադեմիական արդարության սկզբունքը: Սույն կետում նշված դեպքում, առանձնահատկությունները սահմանվում են Դպրոցի տնօրենի հրամանով:
37. Ակադեմիական արդարություն ապահովելու նպատակով քննության ժամանակ ունկնդրին չի թույլատրվում՝
38. Օգտագործել նորմատիվ իրավական ակտեր, օրենքների մեկնաբանություններ, նախապես կազմված գրառումներ կամ այլ նյութեր, այդ թվում` նման տեղեկություններ պարունակող կամ տրամադրող աուդիո և այլ տեխնիկական միջոցներ ու սարքավորումներ, օգտվել համացանցից, հեռախոսից,
39. Քննասենյակում այլ ունկնդիրների հետ խոսել կամ որևէ կերպ հաղորդակցվել կամ խոչընդոտել քննության բնականոն ընթացքը։
40. Քննական առաջադրանքն ամբողջությամբ կամ դրա մի մասը կատարելիս Կարգի 38-րդ կետում նշված աղբյուրներից կամ դրանցից մեկից կամ մի քանիսից ունկնդիրը կարող է օգտվել առաջադրանքով թույլատրված դեպքերում։
41. Կարգի 38-րդ կետի պահանջները խախտած ունկնդիրը հեռացվում է քննասենյակից և համարվում է առաջադրանքը կամ դրա մասը չկատարած: Հեռացման վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն, որի մասին զեկուցվում է Տնօրենին:
42. Գնահատումն իրականացվում է միավորային համակարգով կամ ստուգարքային եղանակով։ Գնահատման չափանիշները սահմանվում են առաջադրանքով։
43. Միավորային համակարգով գնահատման գործընթացում դասախոսն առաջնորդվում է հետևյալ սանդղակով`
Քննություն | |
---|---|
Միավոր | Արդյունք |
18 – 20 | Գերազանց |
15 – 17 | Լավ |
10 – 14 | Բավարար |
0 – 9 | Անբավարար |
Ստուգարք | |
---|---|
Միավոր | Արդյունք |
8 – 20 | ստուգված |
0 – 7 | չստուգված |
44. Ստուգարքային եղանակով գնահատման դեպքում արձանագրվում է դրական՝ «ստուգված» կամ բացասական՝ «չստուգված» արդյունքը։
45. Քննական գրավոր առաջադրանքները ունկնդիրները հանձնում են Դպրոցի կողմից տրամադրված քննաթերթիկներով, փակված (սոսնձված), որոնք աշխատանքը դարձնում են անանուն։ Չփակված աշխատանքները չեն ընդունվում։ Աշխատանքները բացվում են միայն ստուգվելուց հետո՝ ունկնդիրների ներկայությամբ։
46. Դասախոսը պարտավոր է ողջամիտ ժամկետում ստուգել քննական աշխատանքները և պատճառաբանել իր կողմից նշանակված գնահատականը։
47. Քննական առաջադրանքները և աշխատանքները պահվում են Դպրոցում՝ մինչև տվյալ հոսքի ուսումնառության ավարտը։
48. Քննությանը չներկայանալը, առաջադրանքը չկատարելը, աշխատանքի անանունությունը խախտելը, ինչպես նաև սահմանված ժամկետում առաջադրանքը չավարտելը ունկնդրի համար հավասարեցվում է «անբավարար» (0 միավոր կամ «չստուգված») արդյունքին՝ բացառությամբ այն իրավիճակի, երբ մինչ այդ կատարած աշխատանքը հնարավոր է գնահատել։
49. Անբավարար արդյունքի դեպքում քննության վերահանձնում յուրաքանչյուր առարկայի համար թույլատրվում է մեկ անգամ։ Վերահանձնված աշխատանքների ստուգումն իրականացվում է Տնօրենի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից, որը պարտավոր է ողջամիտ ժամկետում ստուգել քննական աշխատանքները և պատճառաբանել իր կողմից նշանակված գնահատականը։
50. Վերահանձնման աշխատանքների ստուգումն իրականացնող հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը սահմանվում է Տնօրենի հրամանով։
52. Եթե ունկնդիրը քննությանը (վերահանձնմանը) չի ներկայացել հարգելի պատճառով, ապա բացառիկ դեպքերում Տնօրենի հրամանով կարող է տրամադրվել ևս մեկ վերահանձնման հնարավորություն։
53. Որևէ առարկայի քննությանը չներկայանալու, սակայն դրանք հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում նշանակվում է վերաքննություն, և յուրաքանչյուր առարկայի վերաքննության համար ունկնդիրը վճարում է 10.000 ՀՀ դրամ:
53.1. Երկուսից ավելի ստուգարքից "անբավարար" ստանալու դեպքում նշանակվում է վերահանձնում բոլոր չստացած սուգարքների համար, և յուրաքանչյուր ստուգարքի համար ունկնդիրը վճարում է 10.000 ՀՀ դրամ:
Բացակայությունը հիմնավորող փաստաթղթեր չներկայացնելու դեպքում ունկնդիրը զրկվում է քննությունները/ստուգարքները վերահանձնելու հնարավորությունից և դուրս է մնում Դպրոցից:
54. Քննական տեղեկագրերը հաստատում է Տնօրենը կամ վերջինիս հանձնարարությամբ՝ ուսումնական մասի պատասխանատուն։ Քննաշրջանի ավարտից հետո ողջամիտ ժամկետում հրապարակվում են դրա արդյունքները։
55. Քննաշրջանի արդյունքները հրապարակվում են՝
ա) դրանք Դպրոցի կայքէջում տեղադրելով կամ
բ) Դպրոցի ցուցատախտակին թղթային տարբերակով ամրացնելով կամ
գ) անհատական էլեկտրոնային հասցեներին ուղարկելով։
56. Քննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ունկնդիրն իրավունք ունի քննաշրջանի արդյունքները հրապարակելուց հետո 3 (երեք) օրվա ընթացքում բողոքարկել դրանք Տնօրենին:
57. Քննության արդյունքի բողոքարկման դեպքում Տնօրենի հրամանով կարող է կազմվել քննական հանձնաժողով:
58. Այն դեպքերում, երբ քննության արդյունքների հետ կապված վիճարկվող հարցերը տեխնիկական բնույթի են՝ չեն հակասում դասախոսի և ունկնդրի դիրքորոշմանը, լուծման համար չեն պահանջում մասնագիտական քննարկում, դրանք կարող են լուծվել Տնօրենի կողմից՝ միանձնյա:
59. Ուսուցման և քննական արդյունքներն ամփոփելուց հետո, Տնօրենի հրամանով երկու ամսվա ընթացքում Դպրոցը դրական արդյունքով ավարտած ունկնդրին տրամադրում է հավաստագիր, իսկ ոչ բավարար արդյունքով ավարտած ունկնդրին՝ տեղեկանք:
60. Ունկնդրին հեռացման հարցը Տնօրենի կողմից նեռրկայացվում է Խորհրդի քննարկմանը հետևյալ դեպքերում՝
ա) ուսումնառության ընթացքում 20%-ից ավելի՝ անհիմն բացակայությունների արձանագրության դեպքում, եթե չկա դրանք հիմնավորող փաստաթուղթ (որը պետք է լինի պարտադիր պաշտոնական՝ կնքված և ստորագրված)։ 20%-ը համապատասխանում է 16 դասաժամի՝ անկախ վերջինիս տևողությանը,
բ) արբիտրաժային դատարանում իրականացված պրակտիկան անբավարար արդյունքով ամփոփելու դեպքում,
գ) ուսւմնական գործընթացը խանգարելու, Դպրոցի անձնակազմի, դասախոսական կազմի կամ այլ ունկնդիրների հանդեպ անհարգալից վերաբերմունք և/կամ ոչ պատշաճ պահվածք ցուցաբերելու դեպքում,
դ) քննություններից առանց հիմնավորման բացակայելու դեպքում:
61. Կարգն ուժի մեջ է Խորհրդի կողմից հաստատվելու օրվան հաջորդող օրվանից և գործում է անժամկետ:
62. Կարգում փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել միայն Խորհրդի որոշմամբ:
63. Կարգով չնախատեսված և Դպրոցի այլ մարմիններին չվերապահված ուսումնական գործընթացի հետ կապված հարցերը լուծվում են Տնօրենի կողմից: