Արբիտրների Բարձրագույն Դպրոցի՝ 2024 թ. գարնանային հոսքի ընդունելությունը կմեկնարկի 2024 թ. փետրվարի 1-ին:
Ընդունելության դիմումին կից պետք է ներկայացվեն մի շարք այլ փաստաթղթեր, որոնց ցանկը նշված է սույն կայքի "Ընդունելություն" բաժնի "Փաստաթղթեր" ենթաբաժնի "Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ" էջում:
Փաստաթղթերը հանձնելու համար խնդրում ենք նախապես զանգահարել +374 33 32 98 12, + 374 55 41 42 22 կամ գրել մեզ՝ office@arbitrs.am հասցեով:
Դասերի մեկնարկի մասին կտեղեկացնենք հավելյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար նույնպես կարող եք զանգահարել +374 33 32 98 12, + 374 55 41 42 22 հեռախոսահամարով կամ գրել office@arbitrs.am էլ․ հասցեին:
Ընդունելության քննությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Իրավունքի Պաշտպան Միավորում» ՀԿ-ին առընթեր Արբիտրների Բարձրագույն Դպրոցի կառավարման խորհուրդը որոշել է՝
1․ Ուսուցում անցնող ունկնդիրների քանակական կազմը յուրաքանչյուր խմբում սահմանել մաքսիմալ 20:
2. Ունկնդիրների ուսման վարձի չափը սահմանել՝
500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների համար,
1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ օտարերկրյա դիմորդների համար,
400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ՝ փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար:
2020 թ. և 2023 թ. Արցախյան պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած կամ հարազատ կորցրած ունկնդիրներն օգտվում են ուսման վարձի 30% (երեսուն տոկոս) զեղչից:
2020 թ. և 2023 թ. Արցախյան պատերազմին մասնակցած ունկնդիրներն օգտվում են ուսման վարձի 20% (քսան տոկոս) զեղչից:
Ունկնդիրներն ուսման վարձը վճարում են Արբիտրների Բարձրագույն Դպրոցի հետ կնքվող ուսումնառության պայմանագրում նշված ժամկետում։ Ելնելով ունկնդրի սոցիալական կամ նյութական վիճակից՝ Արբիտրների Բարձրագույն Դպրոցի տնօրենի կողմից կարող է թույլատրվել նշված ունկնդրին ուսման վարձը վճարել տարաժամկետ՝ մինչև 2 ամսով: