Բարձրագույն Դպրոցում իրականացվում է արբիտրների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում:
Բարձրագույն Դպրոցում կրթական ծրագիրն իրականացվում է առկա ձևով:
Բարձրագույն Դպրոցում ընդունելությունն իրականցվում է առանց մրցույթային հիմունքների:
Բարձրագույն Դպրոցի ուսման վճարը սահմանվում է «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպության ընդհանուր խորհրդի կողմից:
Բարձրագույն Դպրոցը դիմորդներին ծանոթացնում է իր կանոնադրությանը:
Բարձրագույն Դպրոցը սովորողի հետ կնքում է պայմանագիր:
Բարձրագույն Դպրոցում ուսումնական տարին կազմված է երկու կիսամյակից, իսկ ուսումնական գործընթացը՝ հինգ ամսից, յուրաքանչյուր կիսամյակն ավարտվում է քննաշրջանով:
Յուրաքանչյուր կրթական ծրագրի համար ուսումնական գործընթացի նորմատիվային տևողությունը և ուսումնական տարվա սկիզբը որոշվում են հիմնադրի կողմից:
Բարձրագույն Դպրոցում սահմանվում են ուսումնական հետևյալ տեսակները՝ դասախոսություն, գործնական աշխատանք /սեմինար/, խորհրդատվություն, ուսումնական և նախաավարտական պրակտիկա, ինչպես նաև սովորողի ինքնուրույն աշխատանք:
Ուսումնական գործընթացի կազմակերպումը կարգավորվում է մասնագիտության ուսումնական պլանով, որը որոշվում է համապատասխան կրթական ծրագրի, բովանդակության բաշխումն ըստ ուսուցման ժամանակաչափի, ուսումնական դասընթացների և առարկաների:
Ուսումնական պլանները հաստատվում են Բարձրագույն Դպրոցի տնօրենի կողմից:
Բարձրագույն Դպրոցի ծրագիրն ավարտած անձանց տրվում է Բարձրագույն Դպրոցն ավարտելու վերաբերյալ Բարձրագույն Դպրոցի կողմից սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ՝ վկայագիր:
Բարձրագույն Դպրոցը կազմակերպում է գիտական համաժողովներ, խորհրդակցություններ և սեմինարներ: