Տպագրված է ընդամենը 3 օրինակ
Հաստատված Է «Իրավունքի Պաշտպան Միավորում» Հասարակական Կազմակերպության Ընդհանուր Ժողովի Կողմից «27» Փետրվարի 2007 Թ. Նախագահ՝ Արթուր Դավթյան
«Իրավունքի Պաշտպան Միավորում» Հասարակական Կազմակերպությանն Առընթեր «Արբիտրների Բարձրագույն Դպրոցի» Կանոնադրություն
Հայաստանի Հանրապետություն, Քաղաք Երևան, 2007 թ.
I. Ընդհանուր դրույթներ
-
«Իրավունքի Պաշտպան Միավորում» Հասարակական Կազմակերպությանն
Առընթեր «Արբիտրների Բարձրագույն Դպրոցը»(այսուհետ՝ Բարձրագույն Դպրոց) ոչ
առևտրային՝ շահույթ չհետապնդող ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը
նպատակաուղղված է արբիտրների պատրաստմանը, վերապատրաստմանը, մասնագիտական
որակավորման բարձրացմանը և արբիտրների հեղինակության բարձրացմանը : Բարձրագույն
Դպրոցի հիմնադիրը «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպությունն է,
որի կողմից հիմնադրված Բարձրագույն Դպրոցի ունկնդիրները կարող են լինել բարձրագույն
կրթություն ունեցող անձինք` առանց տարիքային սահմանափակման: Բարձրագույն Դպրոցը՝ ՀՀ
օրենսդրությանը համապատասխան, ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ իրեն
ամրագրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ ու
պարտականություններ : Բարձրագույն Դպրոցը՝ իր գործունեության նպատակներին
համապատասխան, կարող է իրականացնել ուսումնական, հետազոտական, խորհրդատվական,
փորձագիտական, գիտաարտադրական անվճար ծառայություններ՝ Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով : Բարձրագույն Դպրոցը համարվում է ստեղծված սույն
կանոնադրությունը՝ «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպության
ընդհանուր ժողովի կողմից հաստատելու պահից, օգտվում է «Իրավունքի պաշտպան միավորում»
հասարակական կազմակերպության անվամբ հայերեն, անգլերեն և ռուսերեն կլոր կնիքից,
բանկերի՝ ինչպես դրամով, այնպես էլ տարադրամով հաշվարկային հաշիվներից :
-
Բարձրագույն Դպրոցը գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի, «Իրավունքի
պաշտպան միավորում» հասարակական կազմակերպության կանոնադրության և սույն
կանոնադրության հիման վրա :
-
Բարձրագույն Դպրոցի գործունեության սկզբունքներն են՝ օրինականությունը, կամավորությունը,
իրավահավասարությունը և հրապարակայնությունը :
-
Բարձրագույն Դպրոցի հայերեն լրիվ անվանումն է՝ «Իրավունքի Պաշտպան Միավորում»
Հասարակական Կազմակերպությանն Առընթեր «Արբիտրների Բարձրագույն
Դպրոց» :
-
Բարձրագույն Դպրոցի իրավաբանական հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան,
Այգեստան 11 փող., 1-ին նրբ., տուն 4, հեռ.՝ 010 57 40 53 :
II. Բարձրագույն դպրոցի գործունեության խնդիրներն ու իրավասությունները
-
Բարձրագույն Դպրոցի նպատակներն ու խնդիրներն են.
-
արբիտրների կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, մասնագիտական որակավորման
բարձրացումը,
- կրթական ու գիտական ծրագրերի ստեղծումը, իրականացումը և ծառայությունների մատուցումը,
-
կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության
ապահովումը,
-
արբիտրների մեջ մասնագիտական հմտությունների և աշխատանքի նկատմամբ
պատասխանատվության արմատավորումը,
-
նպաստավոր միջավայրի ստեղծումը՝ արբիտրաժի համակողմանի զարգացման, բարոյական և
համամարդկային արժեքների ոգով դաստիարակման համար,
-
արբիտրների մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների
բավարարելը՝մասնագիտական կրթություն տալու միջոցով,
-
Բարձրագույն Դպրոցի զարգացմանը նպաստող՝ տարբեր միջազգային միություններին
անդամակցելը և տարբեր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելը :
-
Բարձրագույն Դպրոցն իրավասու է՝
-
իրականացնել արբիտրների կադրերի պատրաստում, վերապատրաստում և որակավորման
բարձրացում,
-
որոշել իր կառուցվածքը, սահմանված կարգով ստեղծել դեպարտամենտներ, բաժանմունքներ,
ամբիոններ և կառուցվածքային այլ ստորաբաժանումներ, իսկ հիմնադրի որոշմամբ ունենալ նաև
հիմնարկներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ,
-
ընտրել ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և ունկնդիրների
ընթացիկ ատեստավորման ձևերը, կարգը և պարբերականությունը,
-
կրթական չափորոշիչների համաձայն մշակել և հաստատել մասնագիտացման ուսումնական
պլանները և առարկայական ծրագրերը,
-
կապեր հաստատել և համագործակցել ՀՀ և օտարերկրյա նմանատիպ կազմակերպությունների
հետ,
-
իրականցնել սույն կանոնադրությունից բխող և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ
գործունեություն:
- Բարձրագույն Դպրոցը կարող է ունենալ խորհրդանիշ:
-
Բարձրագույն Դպրոցի կազմակերպչական կառուցվածքը, խնդիրները, նպատակները
և գործունեության ձևերը որոշում է «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական
կազմակերպության ընդհանուր ժողովը:
-
Բարձրագույն Դպրոցը, իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներն ու խնդիրներն
իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝
- տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին,
- հիմնադրել լրատվության միջոցներ,
- կազմակերպել խաղաղ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր,
-
ներկայացնել և պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը այլ
կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական
ինքնակառավարման մարմիններում,
-
«Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպության կանոնադրությամբ
սահմանված կարգով ձեռք բերել, վարձակալել և օգտագործել անշարժ գույք,
տրանսպորտային միջոցներ և օրենքով չարգելված այլ գույք,
-
«Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպության կանոնադրությամբ
սահմանված կարգով օտարել, վարձակալության կամ անվճար օգտագործման հանձնել
Բարձրագույն դպրոցին պատկանող ցանկացած անշարժ և շարժական գույք,
- կնքել օրենսդրությամբ չարգելվող պայմանագրեր և այլ գործարքներ,
-
«Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպության կանոնադրությամբ
սահմանված կարգով իրականացնել ինքնուրույն արտաքին գործունեություն, այդ թվում՝ կնքել
համաձայնագրեր օտարերկրյա ոչ առևտրային և ոչ կառավարական
կազմակերպությունների հետ, անդամակցել միջազգային հասարակական կազմակերպություններին:
-
Բարձրագույն Դպրոցի ֆինանսական ռեսուրսները, այդ թվում և փոխառու միջոցների
ներգրավումները, կազմավորվում են «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական
կազմակերպության կողմից:
III. Բարձրագույն դպրոցի կառավարման կարգը
-
Բարձրագույն Դպրոցի գործունեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման
իրավունքը պատկանում է «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական
կազմակերպության բարձրագույն մարմնին՝ ընդհանուր ժողովին:
Բարձրագույն Դպրոցի կառավարումն իրականացվում է հետևյալ ղեկավար մարմինների կողմից՝
- ընդհանուր ժողով
- խորհուրդ
- քննական ավարտական հանձնաժողով
- կարգապահական հանձնաժողով:
-
Բարձրագույն Դպրոցի ընդհանուր ժողովը հանդիսանում է «Իրավունքի պաշտպան
միավորում» հասարակական կազմակերպության ընդհանուր ժողովը: Բարձրագույն Դպրոցի
ընդհանուր ժողովի իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են «Իրավունքի
պաշտպան միավորում» հասարակական կազմակերպության կանոնադրությամբ և սույն
կանոնադրությամբ:
Բարձրագույն Դպրոցի ընդհանուր ժողովը՝
-
իրականացնում է «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպության
կանոնադրությամբ սահմանված լիազորություն և վերահսկողություն Բարձրագույն Դպրոցի
գործունեության նկատմամբ,
-
քննարկում և ընդունում է Բարձրագույն Դպրոցի տարեկան գործունեության մասին
հաշվետվությունը, տալիս է հաջորդ ուսումնական տարվա համար ռազմավարական ծրագրից
բխող հանձնարարականներ,
-
քննարկում և հաստատում է Բարձրագույն Դպրոցի բյուջեն, քննարկում և գնահատում է
Բարձրագույն Դպրոցի տարեկան ֆինանսական հաշվետվությունը,
-
ըստ կրթական ծրագրերի՝ որոշում է ունկնդիրների ամփոփիչ
ատեստավորման պահանջները՝ համաձայն կրթական չափորոշիչների:
-
Բարձրագույն Դպրոցի խորհուրդը հանդիսանում է «Իրավունքի պաշտպան միավորում»
հասարակական կազմակերպության խորհուրդը: Բարձրագույն Դպրոցի խորհրդի իրավունքներն ու
պարտականությունները կարգավորվում են «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական
կազմակերպության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ:
Բարձրագույն Դպրոցի խորհուրդը՝
- իրականացնում է ՀԿ կանոնադրությամբ սահմանված լիազորություններ,
-
հաստատում է Բարձրագույն Դպրոցի աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողի,
վարձատրության կարգն ու չափը,
-
քննարկում է Բարձրագույն Դպրոցի միջազգային կապերի ուղղությունները,
համագործակցության ծրագրերը և միջազգային պայմանագրերի նախագծերը,
-
քննարկում է Բարձրագույն Դպրոցի ընթացիկ գործունեությանը վերաբերող բոլոր
հարցերը, բացառությամբ ընդհանուր ժողովի իրավասությանը ենթակա հարցերը,
-
արձակում է հրամաններ, այդ թվում՝ ունկնդիրների ընդունելության, նրանց հեռացնելու,
վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու, տալիս է դրանց կատարման
համար պարտադիր հրահանգներ և ցուցումներ, վերահսկում դրանց կատարումը,
-
իրականացնում է սույն կանոնադրությունից բխող և Բարձրագույն Դպրոցի
ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության
կազմակերպմանն առնչվող այլ լիազորություններ:
-
Բարձրագույն Դպրոցի տնօրենը հանդիսանում է «Իրավունքի պաշտպան միավորում»
հասարակական կազմակերպության անդամ: Բարձրագույն Դպրոցի տնօրենի իրավունքներն ու
պարտականությունները կարգավորվում են «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական
կազմակերպության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ:
Բարձրագույն Դպրոցի տնօրենը՝
-
իրականացնում է Բարձրագույն Դպրոցի ընթացիկ գործունեության ղեկավարումը,
իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրությանը համապատասխան,
-
քննարկում և որոշումներ է կայացնում Բարձրագույն Դպրոցի գործունեությանն առնչվող
բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք մտնում են Բարձրագույն Դպրոցի
ընդհանուր ժողովի և խորհրդի լիազորությունների մեջ,
-
ղեկավարում է Բարձրագույն Դպրոցի կրթական, գիտական, գիտաարտադրական,
տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը, առանց լիազորագրի հանդես է
գալիս Բարձրագույն Դպրոցի անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ,
-
Բարձրագույն Դպրոցի ընդհանուր ժողովին է ներկայացնում տարեկան հաշվետվություն
Բարձրագույն Դպրոցի գործունեության վերաբերյալ,
-
սույն կանոնադրությանը համապատասխան՝ կնքում է աշխատանքային պայմանագրեր
դասախոսական կազմի աշխատողների հետ,
- սույն կանոնադրությանը համապատասխան՝ կնքում է պայմանագրեր սովորողների հետ,
- հաստատում է Բարձրագույն Դպրոցի ուսումնական պլանները,
-
իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և «Իրավունքի պաշտպան
միավորում» հասարակական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
-
Բարձրագույն Դպրոցի կարգապահական հանձնաժողովը հանդիսանում է «Իրավունքի
պաշտպան միավորում» հասարակական կազմակերպության կարգապահական
հանձնաժողովը: Բարձրագույն Դպրոցի կարգապահական հանձնաժողովի իրավունքներն ու
պարտականությունները կարգավորվում են «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական
կազմակերպության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ: Կարգապահական
հանձնաժողովը կարգապահական վարույթ իրականացնող մարմին է:
Բարձրագույն Դպրոցի կարգապահական հանձնաժողովը՝
-
կազմակերպությանն առընթեր Բարձրագույն Դպրոցի անդամների նկատմամբ
իրականացնում է կարգապահական վարույթ,
-
տալիս է եզրակացություն՝ կարգապահական տույժ նշանակելու և վարույթը կարճելու
վերաբերյալ:
-
Կարգապահական հանձնաժողովի նիստերը հրավիրում է կազմակերպության կարգապահական
հանձնաժողովի նախագահը:
-
Կարգապահական հանձնաժողովը պարտավոր է՝
-
կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը ստանալու պահից անհապաղ գրավոր
հաղորդել տվյալ անդամին՝ հնարավորություն տալով Բարձրագույն Դպրոցի տվյալ անդամին
ներկայացնել բացատրություններ և այլ փաստաթղթեր:
-
Բարձրագույն Դպրոցի քննական ավարտական հանձնաժողովի կազմը որոշվում է «Իրավունքի
պաշտպան միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի կողմից: Բարձրագույն Դպրոցի
ավարտական հանձնաժողովի իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են «Իրավունքի
պաշտպան միավորում» հասարակական կազմակերպության կանոնադրությամբ և սույն
կանոնադրությամբ:
Բարձրագույն Դպրոցի քննական ավարտական հանձնաժողովը պարտավոր է՝
- կազմակերպել և անցկացնել Արբիտրների Բարձրագույն Դպրոցի քննությունները,
-
անցկացնել ստուգումներ, կազմակերպել սեմինարներ, շնորհանդեսներ, կլոր սեղաններ,
իսկ վերջնական արդյունքները ներկայացնել խորհրդին:
IV. Բարձրագույն դպրոցի ընդունելությունը, ուսումնական գործընթացի կազմակերպումը
-
Բարձրագույն Դպրոցում իրականացվում է արբիտրների պատրաստում, վերապատրաստում և
որակավորման բարձրացում:
- Բարձրագույն Դպրոցում կրթական ծրագիրն իրականացվում է առկա կամ հեռավար կարգով:
Հեռավար ուսուցման կարգը հաստատում է Խորհուրդը՝ Խորհրդի նախագահի ներկայացմամբ։
- Բարձրագույն Դպրոցում ընդունելությունն իրականցվում է առանց մրցույթային հիմունքների:
-
Բարձրագույն Դպրոցի ուսման վճարը սահմանվում է «Իրավունքի պաշտպան միավորում»
հասարակական կազմակերպության խորհրդի կողմից:
- Բարձրագույն Դպրոցը դիմորդներին ծանոթացնում է իր կանոնադրությանը:
- Բարձրագույն Դպրոցը ունկնդիրների հետ կնքում է պայմանագիր:
-
Բարձրագույն Դպրոցում ուսումնական գործընթացը կազմված է հինգ ամսից, որոնցից երեք
ամիսը՝ տեսական և գործնական պարապմունքներ են, մեկ ամիսը՝ ուսումնական և
նախաավարտական պրակտիկա արբիտրաժային դատարանում և վերջին ամիսը՝ քննություններ:
-
Յուրաքանչյուր կրթական ծրագրի համար ուսումնական գործընթացի նորմատիվային
տևողությունը և ուսումնական տարվա սկիզբը որոշվում են հիմնադրի կողմից:
-
Բարձրագույն Դպրոցում սահմանվում են ուսումնական հետևյալ տեսակները՝ դասախոսություն,
գործնական աշխատանք /սեմինար/, խորհրդատվություն և ուսումնական և նախաավարտական
պրակտիկա:
-
Ուսումնական գործընթացի կազմակերպումը կարգավորվում է մասնագիտության
ուսումնական պլանով, որը որոշվում է համապատասխան կրթական ծրագրի, բովանդակության
բաշխումով ըստ ուսուցման ժամանակաչափի, ուսումնական դասընթացների և առարկաների:
- Ուսումնական պլանները հաստատվում են Բարձրագույն Դպրոցի տնօրենի կողմից:
-
Բարձրագույն Դպրոցի ծրագիրն ավարտած անձանց տրվում է Բարձրագույն Դպրոցն
ավարտելու վերաբերյալ Բարձրագույն Դպրոցի կողմից սահմանված նմուշի ավարտական
փաստաթուղթ՝ հավաստագիր:
-
Բարձրագույն Դպրոցը կազմակերպում է գիտական համաժողովներ,
խորհրդակցություններ և սեմինարներ:
V. Բարձրագույն Դպրոցի աշխատողները
-
Բարձրագույն Դպրոցի աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են
ՀՀ օրենսդրությամբ, «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպության
կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ: Բարձրագույն Դպրոցն աշխատողների հետ
կնքում է պայմանագիր:
-
Բարձրագույն Դպրոցի մանկավարժական աշխատողներն իրավունք ունեն՝
-
բողոքարկելու Բարձրագույն Դպրոցի տնօրենի հրամանները և կարգադրությունները ՀՀ
օրենսդրությամբ սահմանված կարգով,
-
իրենց մանսագիտական գործունեության համար ունենալու անհրաժեշտ կազմակերպչական և
նյութատեխնիկական պայմաններ,
-
ընտրելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են
ուսումնական գործընթացի բարձր որակը,
- համատեղությամբ կատարելու գիտական, մանկավարժական աշխատանքներ:
-
Բարձրագույն Դպրոցի մանկավարժական աշխատողները պարտավոր են՝
-
պահպանել և կատարել սույն կանոնադրության և Բարձրագույն Դպրոցի ներքին
կարգապահական կանոնների դրույթները,
- կատարել Բարձրագույն Դպրոցի ղեկավար մարմինների որոշումները,
-
ունկնդիրների մեջ ձևավորել մասնագիտական որակներ, ինքնուրույնություն,
նախաձեռնություն, զարգացնել պատշաճ վարք և վարվելակերպ,
- պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել Բարձրագույն Դպրոցի գույքը,
- նպաստել Բարձրագույն Դպրոցի հեղինակության բարձրացմանը:
VI. Բարձրագույն Դպրոցի ունկնդիրները
-
Բարձրագույն Դպրոցի ընդունելությանը կարող են մասնակցել բարձրագույն
կրթություն ունեցող անձինք:
-
Բարձրագույն Դպրոցի ունկնդիրներն իրավունք ունեն ստանալու՝
- ժամանակակից մակարդակին համապատասխան գիտելիքներ,
-
անվճար օգտվելու Բարձրագույն Դպրոցի գրադարանից, տեղեկատվական պահոցներից,
ուսումնական, գիտական և այլ ստորաբաժանումների ծառայություններից,
-
բողոքարկելու Բարձրագույն Դպրոցի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
-
ծանոթանալու Բարձրագույն Դպրոցի կանոնադրությանը, կնքելու պայմանագիր Բարձրագույն
Դպրոցի հետ ՝ ուսումնառության պայմանների վերաբերյալ:
-
Բարձրագույն Դպրոցի ունկնդիրները պարտավոր են՝
- սահմանված ժամկետում կատարել ուսումնական պլանով նախատեսված առաջադրանքները,
- տիրապետել որակավորման պահանջներով սահմանված գիտելիքներին ու հմտություններին,
-
կատարել Բարձրագույն Դպրոցի կանոնադրության կանոններով սահմանված
պարտականություններն ու պահանջները,
- հաճախել ուսումնական պլանով նախատեսված բոլոր պարապմունքներին,
- բարձր պահել Բարձրագույն Դպրոցի անունն ու հեղինակությունը,
- հանձնել ավարտական քննությունները:
-
Բարձրագույն Դպրոցի ունկնդիրները, որոնք չեն կատարում ուսումնական պլաններով և
ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախատեսված առաջադրանքները, ցուցաբերում
են անբավարար առաջադիմություն, Բարձրագույն Դպրոցում և նրա սահմաններից դուրս
խախտում են հասարակական կարգն ու կարգապահական կանոնները, կարող են ենթարկվել
կարգապահական տույժերի՝ ընդհուպ մինչև Բարձրագույն Դպրոցից հեռացվելը:
-
Բարձրագույն Դպրոցն ավարտողներն կարող են ընդգրկվել «Իրավունքի պաշտպան միավորում»
հասարակական կազմակերպության արբիտրների ցուցակում:
VII. Եզրափակիչ դրույթներ
-
Բարձրագույն Դպրոցի սեփականությունը, գոյացման աղբյուրները և օգտագործման կարգը,
ինչպես նաև Բարձրագույն Դպրոցի վերակազմակերպումը և լուծարումը, լուծարումից հետո
մնացած գույքի օգտագործման կարգը սահմանվում և կարգավորվում է «Իրավունքի պաշտպան
միավորում» հասարակական կազմակերպության կանոնադրությանը համապատասխան: