Հավելված՝ Արբիտրների Բարձրագույն
Դպրոցի Կառավարման Խորհրդի՝
28.11.2018 թ. թիվ 12/5 որոշման
Խորհրդի նախագահ՝ Արթուր Դավթյան
Արբիտրների Բարձրագույն Դպրոցի Ներքին Կարգապահական Կանոններ
I. Ընդհանուր դրույթներ
Ներքին կարգապահական սույն կանոնները (այսուհետև՝ Կանոններ), սահմանում են Արբիտրների
Բարձրագույն Դպրոցում (այսուհետև՝ Դպրոց) քաղաքացիներին աշխատանքի ընդունելու, այլ
աշխատանքի փոխադրելու, խրախուսելու, կարգապահական պատասխանատվության ենթարկելու,
ներառյալ՝ աշխատանքից ազատելու կարգը, խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցները,
աշխատողների հիմնական իրավունքները, պարտականությունները, աշխատաժամանակի և հանգստի
ռեժիմը, ինչպես նաև աշխատանքային հարաբերություններին առնչվող այլ հարցերը:
ԴԿանոնները տարածվում են Դպրոցի բոլոր աշխատողների վրա՝ անկախ նրանց մասնագիտությունից,
մասնագիտացումից, որակավորումից, զբաղեցրած պաշտոնից և այլ հատկանիշներից:
ԴԱշխատանքի ընդունելու, աշխատողներին խրախուսելու և կարգապահական պատասխանատվության
ենթարկելու վերաբերյալ Կանոնները Դպրոցի Տնօրենի վրա չեն տարածվում:
Կանոնների առանձին դրույթներն իրենց էությամբ (mutatis mutandis) տարածվում են նաև այն
անձանց վրա, ովքեր Դպրոցի հետ գտնվում են քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ,
օգտվում են Դպրոցի ծառայություններից կամ աշխատանքներից, համագործակցում են Դպրոցի հետ,
ինչպես նաև այլ նպատակներով ժամանակավորապես գտնվում են Դպրոցի տարածքում:
II. Արբիտրների բարձրագույն դպրոցի աշխատողների ընդունման, փոխադրման և ազատման կարգը
Դպրոցում աշխատանքի ընդունումը, այլ աշխատանքի փոխադրումը, աշխատանքից ազատումն
իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:
Աշխատողների հետ աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային պայմանագրի
կամ անհատական իրավական ակտի հիման վրա:
Աշխատանքի ընդունման ժամանակ Դպրոցի Տնօրենը պարտավոր է աշխատանքի ընդունվողից
պահանջել հետևյալ փաստաթղթերը՝
աշխատանքային գրքույկ ՝բացառությամբ առաջին անգամ կամ համատեղությամբ
աշխատանքի ընդունվողի,
անձը հաստատող փաստաթուղթ,
սոցիալական ապահովության քարտ՝ դրա առկայության դեպքում,
տեղեկանք առողջական վիճակի մասին (սանիտարական գրքույկ), եթե աշխատանքային
պայմանագիրը կնքվում է այնպիսի աշխատանքների համար, որոնք պահանջում են
սկզբնական կամ պարբերական բժշկական զննություն, ինչպես նաև մինչև 18 տարեկան
քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում,
հատուկ պատրաստվածություն կան կրթություն պահանջող աշխատանքի կատարման
պարագայում՝ նաև համապատասխան կրթությունը կամ պատրաստվածությունը հաստատող
փաստաթուղթ,
օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված փաստաթղթեր:
Դպրոցի աշխատողները կարող են աշխատել համատեղությամբ:
Աշխատանքի ընդունման ժամանակ աշխատողը պարտավոր է ծանոթանալ իր կողմից կատարվող
աշխատանքին առնչվող՝ Դպրոցի ներքին իրավական ակտերին, որոնցում ամրագրված դրույթների
պահպանումը նրա կողմից պարտադիր է:
Դպրոցի աշխատողին սահմանված կարգով աշխատանքի ընդունելիս կամ այլ աշխատանքի
փոխադրելիս Դպրոցի Տնօրենը պարտավոր է աշխատողին համապատասխան փաստաթուղթ ստորագրելու
միջոցով՝
ծանոթացնել աշխատանքի պայմաններին,
ծանոթացնել Դպրոցի ներքին կարգապահական կանոններին,
անցկացնել անվտանգության, տեխնիկայի, սանիտարական,
հակահրդեհային կանոնների, ինչպես նաև անհրաժեշտ այլ իրավական ակտերի և
տեխնիկական նորմերի պահպանման հրահանգավորում:
Արբիտրների Բարձրագույն Դպրոցում այլ աշխատանքի փոխադրումը կատարվում է աշխատողի հետ
կնքվող համաձայնագրով կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ
նախատեսված կարգով:
ԱՇխատողի հետ աշխատանքային հարաբերությունները դադարում են Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԱԱշխատողն իրավունք ունի իր ցանկությամբ լուծել անորոշ ժամկետով կնքված, ինչպես նաև
որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի
լրանալը՝ այդ մասին առնվազն 30 (երեսուն) օր առաջ գրավոր ծանուցելով գործատուին: Ծանուցման
ժամկետի ավարտից հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն
պարտավոր է կատարել վերջնահաշվարկ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
կարգով լրացնել աշխատանքային գրքույկը և հանձնել աշխատողին:
Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիրը, ինչպես
նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի
լրանալը՝ այդ մասին առնվազն 5 (հինգ) օր առաջ գրավոր ծանուցելող գործատուին, եթե
աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող
հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային
պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը:
Գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված
աշխատանքային պայմանագիրը՝ այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն 10 (տասն) օր
առաջ:
Գործատուն իրավունք ունի լոիծելու անորոշ ժամկետով կնքված կամ որոշակի ժամկետով կնքված
աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, Հայաստանի
Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով:
Աշխատանքային պայմանագրի լուծումը ձևակերպվում է Տնօրենի հրամանով կամ համաձայնագրով:
III. Արբիտրների դպրոցի աշխատողների իրավունքները եվ պարտականությունները
ԴԱրբիտրների Բարձրագույն Դպրոցի աշխատողներն իրավունք ունեն՝
օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական և գիտական
ստորաբաժանումների և Դպրոցի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ծառայություններից, եթե
այդպիսիք առկա են,
ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական
գործունեության իրականացման համար:
Արբիտրների Բարձրագույն Դպրոցի աշխատողները պարտավոր են՝
կատարել աշխատանքային պայմանագրով, Դպրոցի կանոնադրությամբ, Կանոններով և
ներքին իրավական այլ ակտերով նախատեսված պարտականությունները,
պահպանել աշխատանքային կարգապահությունը, արդյունավետ օգտագործել
աշխատաժամանակը,
անմիջական ղեկավարին անհապաղ տեղյակ պահել աշխատանքի կատարմանը
խանգարող հանգամանքների մասին, իսկ հնարավորության դեպքում անհրաժեշտ միջոցներ
ձեռնարկել դրանք վերացնելու համար,
աշխատանքային գործիքները և տեխնիկան պահել սարքին վիճակում, աշխատավայրում
պահպանել մաքրություն,
կատարել անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին
իրավական ակտերի և աշխատանքների կազմակերպման ու իրականացման կանոնների պահանջները,
խնամքով վերաբերվել Դպրոցի գույքին,
աշխատանքի ներկայանալ հնարավորինս պաշտոնական հագուստով՝ պահպանելով
կրթական հաստատություններում հագուստ կրելու ընդհանուր կանոնները,
բարձր պահել Դպրոցի պատիվն ու հեղինակությունը,
աշխատավայրում իրենց պահել արժանավայել՝ հետևելով հասարակության
համակեցության կանոններին:
IV. Աշխատաժամանակ
Աշխատաժամանակն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել
աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ինչպես նաև դրան հավասարեցված այլ
ժամանակահատվածներ :
Տոնական և հանգստյան օրերին աշխատանքը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության
աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով :
Արբիտրների Բարձրագույն Դպրոցի աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային
շաբաթ:
Աշխատանքային օրվա սկիզբը, ավարտը, ընդմիջման սկիզբը, ավարտը սահմանվում են Դպրոցի
Տնօրենի կողմից՝ առանձին հրամանով :
Ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա
տևողությունը կրճատվում է մեկ ժամով՝ բացառությամբ կրճատ աշխատաժամանակով աշխատող
աշխատողների :
Արտաժամյա աշխատանքներում աշխատողի ներգրավումը թույլատրվում է միայն Հայաստանի
Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով :
Արտաժամյա չի համարվում Դպրոցի Տնօրենի, տեղակալների, գլխավոր հաշվապահի և
կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար պաշտոնատար անձանց՝ սահմանված
աշխատաժամանակը գերազանցող աշխատանքը :
Արբիտրների Բարձրագույն Դպրոցի գլխավոր հաշվապահը պարտավոր է կազմակերպել
յուրաքանչյուր աշխատողի աշխատաժամանակի հաշվառումը՝ վարելով աշխատաժամանակի հաշվարկի
տեղեկագիր :
V. Հանգստի ժամանակը
Հանգստի ժամանակը օրենքով կամ աշխատանքային պայմանագրով կանոնակարգված աշխատանքից
ազատ ժամանակն է, որն աշխատողն օգտագործում է իր հայեցողությամբ :
VI. Աշխատանքի խրախուսումը
Աշխատանքային պարտականությունների օրինակելի կատարման, աշխատանքի արդյունավետության
բարձրացման, շարունակական անբասիր աշխատանքի, աշխատանքում նորամուծությունների և այլ
ձեռքբերումների, գիտահետազոտական և հասարակական աշխատանքներին ակտիվ մասնակցություն
ցուցաբերելու համար աշխատողների համար սահմանվում են հետևյալ խրախուսանքները՝
շնորհակալության հայտարարում,
միանվագ դրամական պարգևատրում,
հուշանվերով պարգևատրում,
պատվոգրի հանձնում,
կարգապահական տույժի հանում,
լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում :
Խրախուսանքը հայտարարվում է Տնօրենի հրամանով, և դրա մասին տեղեկացվում է Արբիտրների
Բարձրագույն Դպրոցի աշխատակազմը :
Որոշ դեպքերում, հաշվի առնելով Դպրոցում երկարամյա աշխատանքը, գիտությանը, կրթությանը
մատուցած ծառայությունները, Դպրոցի աշխատողին կամ այլ անձի խրախուսելու նպատակով Դպրոցի
Տնօրենը կարող է շնորհել մեդալ կամ պատվոգիր :
VII. Պատասխանատվությունն աշխատանքային կարգապահության խախտման դեպքերում
Աշխատանքային կարգապահության խախտումը, այսինքն՝ աշխատողի կողմից կամ նրա մեղքով
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Արբիտրբերի Բարձրագույն Դպրոցի
կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրով նախատեսված
աշխատանքային պարտականությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը կարող է հիմք
հանդիսանալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգապահական տույժերի
կիրառման համար :
Աշխատանքային կարգապահական պատասխանատվության ենթարկելը մի գործընթաց է, որը
կարգավորվում է երեք փուլերով.
ծառայողական քննության իրականացում (պարզվում են այն հանգամանքները, որոնք հիմք,
առիթ են ծառայել կարգապահական վարույթ հարուցելու համար), ինչպես նաև աշխատողից
պահանջվում է գրավոր բացատրություն :
կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի որոշում (կարգապահական
վարույթի ավարտ). Սույն փուլում լուծվում է աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու
կամ չկիրառելու հարցը (այսինքն՝ առկա՞ է կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք,
թե՞ ոչ) :
Եթե կարգապահական վարույթ հարուցելուց հետո պարզվում է, որ աշխատողի արարքի մեջ առկա
չէ վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք, ապա վարույթը կարճվում է
իրավախախտման բացակայության հիմքով :
Եթե կարգապահական վարույթ հարուցելուց հետո պարզվում է, որ աշխատողի արարքի մեջ առկա է
կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք, սակայն արարքը վարքագծի կանոնի էական
խախտում չի հանդիսանում, և արարքի կատարումից հետո աշխատողը դրսևորել է պատշաճ վարքագիծ,
ապա վարույթը կարող է կարճվել ոչ էական բնույթի իրավախախտում կատարելուց հետո պատշաճ
վարքագիծ դրսևորելու հիմքով :
Աշխատանքային կարգապահության խախտման համար Արբիտրների Բարձրագույն Դպրոցի Տնօրենը
կիրառում է հետևյալ կարգապահական տույժերը.
նկատողություն,
խիստ նկատողություն,
աշխատանքային օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների հիմքերով աշխատանքային
պայմանագրի լուծում :
Կիրառված կարգապահական տույժի մասին տեղեկացվում է Արբիտրների Բարձրագույն Դպրոցի
անձնակազմը :
Աշխատողի հետ անորոշ ժամկետով կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային
պայմանագիրը Դպրոցի Տնօրենի նախաձեռնությամբ կարող է վաղաժամկետ լուծվել, եթե աշխատողն
ունի առնվազն չհանված կամ չմարված կարգապահական տույժ :
Մինչև կարգապահական տույժի կիրառումը աշխատողից պետք է պահանջել գրավոր
բացատրություն՝ սահմանելով այն ներկայացնելու համար ողջամիտ ժամկետ : Եթե աշխատողը
ներկայացնում է բացատրություն, որով հերքում է իր կողմից խախտում կատարելու փաստը, ապա
Դպրոցի Տնօրենի հրամանով պետք է անցկացվի ծառայողական քննություն՝ բացատրությունը
ներկայացնելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում :
Ծառայողական քննության անցկացումը Արբիտրների Բարձրագույն Դպրոցի Տնօրենի հրամանի
համաձայն կարող է իրականացվել և՛ կոլեգիալ, և՛ միանձնյա, սակայն այն չի կարող հանձնարարվել
աշխատողի անմիջական ղեկավարին կամ աշխատողի խախտումն արձանագրած այլ պաշտոնատար
անձին, ինչպես նաև այդ անձինք չեն կարող ընդգրկվել քննությունն անցկացնող կոլեգիալ մարմնի
կազմում :
Ծառայողական քննության արդյունքում կազմվում է համապատասխան եզրակացություն, որը
ստորագրվում է այն իրականացրած անձի կամ անձանց կողմից և ներկայացվում է Արբիտրների
Բարձրագույն Դպրոցի Տնօրենին ծառայողական քննությունն ավարտելուց հետո 3 (երեք)
աշխատանքային օրվա ընթացքում :
Արբիտրների Բարձրագույն Դպրոցի Տնօրենն աշխատողի ներկայացրած բացատրության և
ծառայողական քննության արդյունքում կազմված եզրակացության հիման վրա լուծում է աշխատողին
կարգապահական տույժի ենթարկելու հարցը :
Կարգապահական տույժը կարող է կիրառվել արարքի բացահայտումից ոչ ուշ, քան մեկ ամսվա և
կատարումից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում՝ չհաշված աշխատողի ժամանակավոր
անաշխատունակության կամ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածը : Եթե խախտումը
հայտնաբերվում է աուդիտի, ֆինանսատնտեսական գործունեության, գումարային կամ այլ արժեքների
ստուգման (գույքագրման) ընթացքում, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե խախտումը
կատարելու օրվանից անցել է ոչ ավելի, քան մեկ տարի :
Աշխատանքային կարգապահության յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել միայն
մեկ կարգապահական տույժ :
Եթե կարգապահական տույժի ենթարկվելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, աշխատողը չի
ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա այն համարվում է մարված :
VIII. Ուսումնական մասնաշենքերի շահագործման կարգը
Եթե Արբիտրների Բարձրագույն Դպրոցի աշխատողը ցանկանում է մուտք գործել այլ աշխատողի
աշխատասենյակ վերջինիս բացակայության դեպքում, ապա պարտավոր է դա կատարել անվտանգության
աշխատակցի ուղեկցությամբ : Սույն կետը չի տարածվում հավաքարարի վրա, ինչպես նաև կիրառելի չէ
արտակարգ իրավիճակների պայմաններում :
Արբիտրների Բարձրագույն Դպրոցի մասնաշենքերում, դրանց հարակից տարածքներում արգելվում
է՝
ծխելը (բացառությամբ դրա համար առանձնացված հատուկ տարածքների),
ալկոհոլային խմիչքների օգտագործումը,
մոլեխաղերը:
Արբիտրների Բարձրագույն Դպրոցի մասնաշենքերի, լսարանների, սենյակների պահուստային
բանալիները պետք է հանձնվեն Դպրոցի անվտանգության աշխատակցին :
IX. Եզրափակիչ դրույթներ
Կանոններն ուժի մեջ են մտնում Արբիտրների Բարձրագույն Դպրոցի կառավարման խորհրդի կողմից
հաստատվելու օրվան հաջորդող օրվանից և գործում է անժամկետ :
Կանոններում փոփոխություններ և/կամ լրացումներ կարող են կատարվել միայն Արբիտրների
Բարձրագույն Դպրոցի կառավարման խորհրդի կողմից :
Կանոնների հետ կապված մեկնաբանությունները (պարզաբանումները) տրվում են Արբիտրների
Բարձրագույն Դպրոցի կառավարման խորհրդի կողմից՝ վերջինիս նախաձեռնությամբ կամ շահագրգիռ
անձի դիմումի (բողոքի) հիման վրա :