ՀՀ փաստաբանական դպրոց
ք․Երևան, Զաքիյան 7-2, 3-րդ հարկ
Հեռ. (+37498) 655601
(+37496) 200625
(+37455) 320052
ՀՀ արբիտրների բարձրագույն դպրոց
ք.Երևան, Վարդանանց փող․,շ․6, բն․10
Հեռ. (+37410) 52 58 42
Փոխըմբռնման Հուշագիր
ՀՀ Արբիտրների Բարձրագույն Դպրոցի և
ՀՀ Փաստաբանական Դպրոցի Միջև Համագործակցության Մասին
Ք. Երևան
«29» սեպտեմբեր 2017թ.
ՀՀ Արբիտրների Բարձրագույն Դպրոցը (այսուհետ նաև՝ Արբիտրների դպրոց), ի դեմս Արբիտրների
դպրոցի տնօրեն Արթուր Դավթյանի, մի կողմից և ՀՀ փաստաբանական դպրոցը (այսուհետ՝ նաև Փաստաբանական
դպրոց)՝ ի դեմս Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի, մյուս կողմից (այսուհետ միասին՝ Կողմեր),
կնքեցին սույն փոխըմբռնման հուշագիրը (այսուհետ՝ Հուշագիր):
Հաշվի առնելով այն, որ Կողմերը կիսում են նմանատիպ առաքելություններ և ցանկանում են
համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում,
նպատակ ունենալով կատարելագործել Արբիտրների դպրոցի և Փաստաբանական դպրոցի ունկնդիրների
մասնագիտական պատրաստման և վերապատրաստման ընթացակարգերը՝ համատեղ դասընթացների և այլ համատեղ
միջոցառումների կազմակերպման և իրականացման միջոցով՝ Կողմերը համաձայնեցին հետևյալի մասին.
I. Հուշագրի նպատակները
-
Հուշագրի նպատակներն են՝
-
հաստատել ակտիվ և արդյունավետ համագործակցության, ինչպես նաև փորձի փոխանակման
Կողմերի պատրաստակամությունը.
-
նպաստել արբիտրաժային ոլորտում ներգրավված մասնագետների որակավորման բարձրացմանը՝
լավագույն միջազգային փորձին համապատասխան.
-
նպաստել արբիտրաժային ոլորտի մասնակիցների միջև կառուցողական և շարունակական
համագործակցությանը:
II. Համագործակցության առարկան
-
Կողմերը համաձայնվում են՝
-
կազմակերպել համատեղ դասընթացներ, գիտական միջոցառումներ (համատեղ քննարկումներ (կլոր
սեղաններ), գիտաժողովներ, սեմինարներ և այլն),
-
միմյանց օժանդակել մասնագիտական նյութերի, գրականության, ուսումնական գործընթացի
կազմակերպման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հարցում,
-
կողմերի համատեղ դասընթացների անցկացումը ապահովել համատեղ մշակված ուսումնական
ծրագրով,
-
համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրականացնել գիտական
հետազոտություններ,
-
անհրաժեշտության դեպքում իրականացնել կադրերի փոխանակում՝ դասավանդման, հետազոտական
աշխատանքների նպատակներով,
-
իրականացնել Արբիտրների դպրոցի և Փաստաբանական դպրոցի միջև համաձայնեցված
այլ միջոցառումներ:
-
Հուշագրով նախատեսված համատեղ ծրագրերի իրականացման նպատակով Կողմերը կարող են ստեղծել
հասարակական հիմունքներով գործող հանձնախումբ:
III. Եզրափակիչ դրույթներ
- Հուշագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
-
Հուշագրում Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են փոփոխություններ կատարել:
Փոփոխությունները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ կմտնեն
Կողմերի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների ստորագրման պահից և կկազմեն Հուշագրի
անբաժանելի մասը:
-
Հուշագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ Կողմերից
որևէ մեկի նախաձեռնությամբ: Հուշագրի գործողությունը դադարեցնել ցանկացող կողմը պարտավոր է
մյուս կողմից այդ մասին գրավոր տեղեկացնել առնվազն երկու ամիս առաջ: Այդ դեպքում Կողմերը
պարտավորվում են ավարտին հասցնել մինչև հուշագրի դադարեցումը չավարտված ծրագրերը:
-
Հուշագրի կատարմանն առնչվող հաղորդակցությունը կատարվում է Հուշագրում նշված Կողմերի
տվյալների հիման վրա:
- Հուշագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:
Փաստաբանական դպրոցի
տնօրեն՝ Սիմոն Բաբայան
Արբիտրների դպրոցի
տնօրեն՝ Արթուր Դավթյան