• Փիրումյանների փ., 9, Արդարադատության Ակադեմիա
/ Մեր մասին

Մեր մասին

«Իրավունքի Պաշտպան Միավորում» Հասարակական Կազմակերպությանն առընթեր «Արբիտրների Բարձրագույն Դպրոցը» ոչ առևտրային՝ շահույթ չհետապնդող ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է արբիտրների պատրաստմանը, վերապատրաստմանը, մասնագիտական որակավորման բարձրացմանը և արբիտրների հեղինակության բարձրացմանը:

«Իրավունքի պաշտպան միավորում» Հասարակական Կազմակերպությունը (www.verdict.am ) ստեղծվել է 24.01.2003 թվականին: Անդամները փաստաբաններ և իրավաբաններ են, որոնք իրենց միջոցներով ստեղծել են Առևտրային Արբիտրաժ և 2003-2004 թվականներին համատեղ ծրագրեր են իրականացրել USAID World Learning, 2005-2006 USAID Eurasia հիմնադրամների հետ: Հասարակական կազմակերպության և իր անդամների գլխավոր նպատակն է եղել արբիտրաժի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում, որի իրականացման համար 2007 թվականին կազմակերպությանն առնթեր ստեղծվել է Արբիտրների Բարձրագույն Դպրոց, ուր ընդունվել են և կարող են ընդունվել բարձրագույն կրթություն ունեցող անձինք:

Դպրոցի ստեղծումը պայմանավորված է գործերի պրոֆեսիոնալ և արագ լուծման համար որակյալ մասնագետներ ունենալու անհրաժեշտությամբ: Միայն որակյալ մասնագետների առկայության դեպքում է հնարավոր արբիտրաժի նկատմամբ վստահության ձեռքբերում: