• Փիրումյանների փ., 9, Արդարադատության Ակադեմիա
/ Ընդունելության իրավական ակտեր

Հավելված՝ Արբիտրների Բարձրագույն Դպրոցի Կառավարման Խորհրդի՝ 28.11.2018 թ. թիվ 09/03 որոշման Խորհրդի նախագահ՝ Արթուր Դավթյան

Ընդունելության հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգ

I. Ընդհանուր դրույթներ
  1. Արբիտրների Բարձրագույն Դպրոցի (այսուհետև՝ Դպրոց) ընդունելության հարցազրույցի (այսուհետև՝ Հարցազրույց) կանոնները (այսուհետև՝ Կարգ), սահմանում են Արբիտրների Բարձրագույն Դպրոց ապագա ունկնդիրների ընդունելությանն առնչվող հարցերը:
  2. Ընդունելության հարցազրույցն իրականացնում է Արբիտրնեռրի Բարձրագույն Դպրոցի Ընդունելության Հանձնաժողովը (այսուհետև՝ Հանձնաժողով), որի կազմը որոշվում է Խորհրդի կողմից:
  3. Կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Դպրոցի Տնօրենը և Հանձնաժողովի անդամները: Սույն կետում նշված անձինք, Կարգի պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս, իրավասու են միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Կարգի որևէ կետի խախտումը:
  4. Կարգին վերաբերող ծանուցումները կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով՝ դիմորդի էլեկտրոնային հասցեին ուղարկելու կամ Դպրոցի կայքէջում տեղադրելու միջոցով, ընդ որում՝ ծանուցումները կհամարվեն պատշաճ ուղարկված ունկնդրին՝ վերջինիս էլեկտրոնային հասցեին Դպրոցի կողմից ուղարկելու կամ Դպրոցի կայքէջում տեղադրելու պահից:
  5. Կարգի իմաստով ունկնդրի էլեկտրոնային հասցե է համարվում Արբիտրների Բարձրագույն Դպրոցի և ունկնդրի միջև կնքված ուսումնառության պայմանագրում ունկնդրի նշած և/կամ Դպրոցի կողմից ունկնդրին տրված էլեկտրոնային հասցեն:
  6. Արբիտրների Բարձրագույն Դպրոցի կայքէջի (www.arbitrs.am ) միջոցով ծանուցումներն իրականացվում են ունկնդրի անհատական տիրույթում տեղադրելու եղանակով:
II. Հարցազրույցի անցկացումը
  1. Հարցազրույցի ամսաթիվը, ժամը և վայրը սահմանվում են Հանձնաժողովի կողմից և հրապարակվում Դպրոցի պաշտոնական կայքէջում (www.arbitrs.am ):
  2. Հարցազրույցի ժամանակ դիմորդին տրվում են հարցեր իրավաբանության ոլորտից՝ ՀՀ օրենսդրության սահմաններում:
  3. Հարցազրույցի արդյունքները հրապարակվում են հարցազրույցի օրվան հաջորդող օրը՝ Դպրոցի պաշտոնական կայքէջում (www.arbitrs.am ) կամ Դպրոցում՝ ցուցատախտակի վրա և ուղարկվում են դիմորդի էլէկտրոնային հասցեին:
  4. Դիմորդն իրավունք ունի բողոքարկել Հարցազրույցի արդյունքները, եթե համաձայն չէ դրանց հետ՝ դիմում գրելով Հանձնաժողովի Նախագահին:
III. Եզրափակիչ դրույթներ
  1. Կարգն ուժի մեջ է մտնում 29.11.2018 թվականից:
  2. Կարգում փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել միայն Խորհրդի կողմից:
  3. Կարգի հետ կապված մեկնաբանությունները (պարզաբանումները) տրվում են Խորհրդի կողմից՝ վերջինիս նախաձեռնությամբ կամ շահագրգիռ անձի դիմումի (բողոքի) հիման վրա: