• Փիրումյանների փ., 9, Արդարադատության Ակադեմիա
/ Ուսումնական գործընթացի կազմակերպումը

Ուսումնական գործընթացի կազմակերպումը

  1. Բարձրագույն Դպրոցում իրականացվում է արբիտրների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում:
  2. Բարձրագույն Դպրոցում կրթական ծրագիրն իրականացվում է առկա ձևով:
  3. Բարձրագույն Դպրոցում ընդունելությունն իրականցվում է առանց մրցույթային հիմունքների:
  4. Բարձրագույն Դպրոցի ուսման վճարը սահմանվում է «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպության ընդհանուր խորհրդի կողմից:
  5. Բարձրագույն Դպրոցը դիմորդներին ծանոթացնում է իր կանոնադրությանը:
  6. Բարձրագույն Դպրոցը սովորողի հետ կնքում է պայմանագիր:
  7. Բարձրագույն Դպրոցում ուսումնական տարին կազմված է երկու կիսամյակից, իսկ ուսումնական գործընթացը՝ հինգ ամսից, յուրաքանչյուր կիսամյակն ավարտվում է քննաշրջանով:
  8. Յուրաքանչյուր կրթական ծրագրի համար ուսումնական գործընթացի նորմատիվային տևողությունը և ուսումնական տարվա սկիզբը որոշվում են հիմնադրի կողմից:
  9. Բարձրագույն Դպրոցում սահմանվում են ուսումնական հետևյալ տեսակները՝ դասախոսություն, գործնական աշխատանք /սեմինար/, խորհրդատվություն, ուսումնական և նախաավարտական պրակտիկա, ինչպես նաև սովորողի ինքնուրույն աշխատանք:
  10. Ուսումնական գործընթացի կազմակերպումը կարգավորվում է մասնագիտության ուսումնական պլանով, որը որոշվում է համապատասխան կրթական ծրագրի, բովանդակության բաշխումն ըստ ուսուցման ժամանակաչափի, ուսումնական դասընթացների և առարկաների:
  11. Ուսումնական պլանները հաստատվում են Բարձրագույն Դպրոցի տնօրենի կողմից:
  12. Բարձրագույն Դպրոցի ծրագիրն ավարտած անձանց տրվում է Բարձրագույն Դպրոցն ավարտելու վերաբերյալ Բարձրագույն Դպրոցի կողմից սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ՝ վկայագիր:
  13. Բարձրագույն Դպրոցը կազմակերպում է գիտական համաժողովներ, խորհրդակցություններ և սեմինարներ: