Արբիտրների Բարձրագույն Դպրոցի՝ 2022 թ. աշնանային հոսքի ընդունելությունը կմեկնարկի ս.թ. օգոստոսի 1-ին :
Դիմումները կընդունվեն 2022 թվականի օգոստոսի 1-ից: Փաստաթղթերը հանձնելու համար խնդրում ենք նախապես զանգահարել +374 33 32 98 12 կամ գրել մեզ՝ office@arbitrs.am հասցեով:
Դասերի մեկնարկի մասին կտեղեկացնենք հավելյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար նույնպես կարող եք զանգահարել +374 33 32 98 12 հեռախոսահամարով կամ գրել office@arbitrs.am էլ․ հասցեին:
Ընդունելության քննությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Իրավունքի Պաշտպան Միավորում» ՀԿ-ին առընթեր Արբիտրների Բարձրագույն Դպրոցի կառավարման խորհուրդը որոշել է․
1․ Ուսուցում անցնող ունկնդիրների քանակական կազմը յուրաքանչյուր խմբում սահմանել մաքսիմալ 20:
2. Ունկնդիրների ուսման վարձի չափը սահմանել՝
350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների համար,
250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ ՝ ՀՀ Փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար,
450.000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ օտարերկրյա դիմորդների համար:
Ունկնդիրներն ուսման վարձը վճարում են Արբիտրների Բարձրագույն Դպրոցի հետ կնքվող ուսումնառության պայմանագրում նշված ժամկետում։ Ելնելով ունկնդրի սոցիալական կամ նյութական վիճակից՝ Արբիտրների Բարձրագույն Դպրոցի տնօրենի կողմից կարող է թույլատրվել նշված ունկնդրին ուսման վարձը վճարել տարաժամկետ՝ մինչև 2 ամսով: