• Զաքյան 7-3 շենք, 3-րդ հարկ
/ Ընդունելություն

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  1. Սահմանված ձևի լրացված և ստորագրված դիմում (սույն դիմումը նաև հնարավոր է լրացնել տեղում՝ ՀՀ Արբիտրների Բարձրագույն Դպրոցում)
  2. Սահմանված ձևի ինքնակենսագրական տվյալների թերթիկ (սույն դիմումը նաև հնարավոր է լրացնել տեղում՝ ՀՀ Արբիտրների Բարձրագույն Դպրոցում)
  3. Անձը հաստատող փաստաթղթի պատճեն (դիմելու օրն անհրաժեշտ է ներկայացնել նաև այդ փաստաթղթի բնօրինակը, որը պատճենի հետ համադրելուց հետո նույն օրը վերադարձվում է)
  4. 3 x 4 չափսի 1 լուսանկար՝ գունավոր, վերջին վեց ամսվա վաղեմության
  5. Բարձրագույն կրթություն ստացած լինելը հավաստող ավարտական փաստաթղթի պատճենը կամ բուհի համապատասխան տեղեկանքի պատճենը (դիմելու օրն անհրաժեշտ է ներկայացնել նաև այդ փաստաթղթի բնօրինակը, որը պատճենի հետ համադրելուց հետո նույն օրը վերադարձվում է: Տեղեկանքը ներակայացվում է այն դեպքում, երբ դիմորդը հանձնել է ամփոփիչ ավարտական քննությունները, և վերջինիս շնորհվել է բակալավրի կամ մագիստրոսի որակավորման աստիճան, սակայն ավարտական փաստաթուղթը (դիպլոմը) ուշ է տրվելու):
  6. Եթե դիմորդի բարձրագույն կրթություն ստանալը հավաստվում է օտարերկրյա պետությունում տրված ավարտական փաստաթղթով, ապա նշված փաստաթղթի հետ դիմորդը ընդունող հանձնաժողովին պետք է ներկայացնի նաև ստացած կրթության ճանաչումն ու համարժեքությունը հավաստող իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ստացած կրթության համարժեքությունը ճանաչվում է միջազգային պայմանագրով կամ այլ իրավական ակտով: (Դիմելու օրն անհրաժեշտ է ներկայացնել նաև այդ փաստաթղթի բնօրինակը, որը պատճենի հետ համադրելուց հետո նույն օրը վերադարձվում է):

Դիմորդի դիմումի ձև

Ինքնակենսագրական տվյալների թերթիկ