Արբիտրների Բարձրագույն Դպրոց, համագործակցելով ՀՀ Փաստաբանների Պալատի, ՀՀ Փաստաբանական Դպրոցի և ՀՀ Արդարադատության Ակադեմիայի հետ, պատրաստում և վերապատրաստում է արբիտրներ՝ ուսուցանելով նեղ մասնագիտական առարկաներ :
Արբիտրների Բարձրագույն Դպրոց դիմելու համար պարտադիր պայման է բարձրագույն կրթություն ունենալը:
Արբիտրների Բարձրագույն Դպրոցում ուսուցումն իրականացվում է երկու փուլով՝ տեսական ուսուցում և գործնական ուսուցում (պրակտիկա): Ուսուցումն իրականացվում է առկա (ստացիոնար) կարգով։
Տեսական ուսուցման փուլը հիմնականում կազմակերպվում է հետևյալ ձևաչափով՝ ընդհանուր տևողությունը ՝ 5 ամիս, որոնցից 3 ամիսը՝ դասեր, 1 ամիսը պրակտիկա և 1 ամիսը՝ քննություններ : Քննաշրջանի ընթացքում սովորողները քննություններ են հանձնում այն դասընթացներից, որոնք սովորել են նախորդ 3 ամիսների ընթացքում։
Արբիտրների Բարձրագույն Դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է շաբաթվա 3 օրերի ընթացքում՝ ժամը 14:00-17:30 կամ 18:00-21:30 սահմաններում (ցերեկային կամ երեկոյան հերթ)։
Դասընթացներն անցկացվում են ուսումնական ծրագրերին (ուսումնական պլան) և առարկայական ծրագրերին համապատասխան՝ ըստ հաստատված դասացուցակի։
Արբիտրների Բարձրագույն Դպրոցում դասավանդում են փաստաբաններ, դատավորներ, իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող անձիք, ինչպես նաև տվյալ բնագավառում մասնագիտական խորը գիտելիքներ ունեցող անձիք։